|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դեկտեմբերի 18-ին Բաքվի Crystal Hall-ում տեղի կունենա «Սան Ռեմոյի աստղերը` Բաքվում» համերգը, որին կմասնակցեն իտալացի լեգենդար աստղեր, այն թվում՝ Ալ Բանոն և Տոտո Կուտունիոն. հայտնում է haqqin.az-ը:
Ամենաուշագրավն այն է, որ համերգին մասնակցելու է Ալ Բանոն, ով արդեն երկար ժամանակ է Բաքվի «սև ցուցակում». նա 2010-ին համերգով հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում, որից հետո էլ հայտնվել է վերոհիշյալ ցուցակում, իսկ այժմ նրան հրավիրում են Բաքու:
«Ինչպե՞ս կարող են համերգի կազմակերպիչները Բաքու հրավիրել մի երգչի, որի մուտքը երկիր արգելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Ի՞նչ է դա՝ կազմակերպիչների հիմարությո՞ւն, թե՞ հերթական սադրանք»,- գրում է կայքը: