|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ապրիլի 5-ին Երևանում համերգով հանդես կգա ԱՄՆ-ի հայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դեվիսը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:
Համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17):
Ջեյմի Դեվիսը ծնվել է 1949 թ-ին: 13 տարեկանում նա ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թ. տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատում է ամերիկյան բեմի աստղերի հետ: 2000 թվականին ելույթ է ունեցել The Count Basie Orchestra-ի հետ՝ արժանանալով լայն հանդիսատեսի ճանաչմանը:
Իր կարիերայի ընթացքում Ջեյմին մշտապես հետևել է իր սիրելի ջազմենների՝ Ռեյ Չարլզի, Օտիս Ռեդինգի, Էլ Գրինի և այլոց օրինակին: