|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Իտալիայի Սիենա քաղաքի պրեֆեկտուրայից ստացված վերջին տեղեկատվության համաձայն՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
3-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը բուժզննություն է անցնում։
Ավելի վաղ հաղորդվել էր 5 վիրավորի մասին:
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում գտնվել է 60 զբոսաշրջիկ տարբեր երկրներից՝ Ղազախստանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից: