կարևոր
3871 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-17 12:50
Քաղաքական

Այս ընտրություններին կարող են մասնակցել 14 653 ոչ ՀՀ քաղաքացիներ. դրանցից 89-ը Հնդկաստանի քաղաքացիներ են.Արմեն Ղազարյան

Այս ընտրություններին կարող են մասնակցել 14 653 ոչ ՀՀ քաղաքացիներ. դրանցից 89-ը Հնդկաստանի քաղաքացիներ են.Արմեն Ղազարյան

Ընտրկան օրենսգրքի երկրորդ հոդվածի երկրորդ կետի 3-րդ ենթակետով սահմանվում է, որ ընտրական  իրավունք ունեն տվյալ համայնքում 6 ամսվա հաշվռում ունեցող ՀՀ քաղաքացիները եւ մինչեւ քվեարկության օրը տվյալ համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող քաղաքացիություն չունեցող անձինք: Այս մասին, յսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ ընտրական օրենսգիրքը նկատի ունի օտարերկրացիների բոլոր կատեգորիաները

«Ոստիկանության գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել է անճշտությունների ստուգում: ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության աշխատակիցները այցելել են տարածքային հասցեներ, կատարել են ստուգումներ եւ անհամապատասխանության բացահայտումներ: Հայտնաբերվել է 381 անճշտություն, որոնցից 225 դեպքով դրանք մահացած անձնաց տվյալների հայտնաբերումն է: Մնացած անճշտությունները եղել են հիմնականում տեխնիկական բնույթի»,-ասաց նա:

Արմեն Ղազարյանը համեմատական անցկացրեց 2018-ի Երեւանի ընտրությունների հետ նշելով. «Այդ ժամանակ ունեցել ենք 840 602 ընտրելու իրավունք ունեցող անձ, որից 7741-ը եղել են ոչ ՀՀ քաղաքացիներ: Այս դեպքում մենք ունենք 824  250 ընտրող, որից 14 653-ը ոչ ՀՀ քաղաքացիներ են: Օտարեկրացիների մասնակցության վերաբերյալ այս փոփոխությունները տեղի են ունեցել դեռեւս 2007 թվականին: Դեռեւս 2000 թվականից ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք են ունեցել փախստականները»:

Նա մանրամասնեց, որ ընտրելու իրավունք ունեցող 14 653 ոչ քաղաքացիներից 11 890-ը ՌԴ քաղաքացիներ են, իսկ 89-ը՝  Հնդկաստանի քաղաքացիներ: