|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայի օդանավակայանում վթարի ենթարկված ՄԱԿ-ի ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Ալեքսեյ Հովհաննիսյանն է եղել. տեղեկացնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը` նշելով, որ վթարի հետեւանքով զոհվել են Վրաստանի երեք քաղաքացիներ`ՄԱԿ-ի առաքելության ինքնաթիռի անձնակազմի անդամներ եւ վրացական Аirzena - Georgian Airways ավիաընկերության աշխատակիցներ:
Аirzena-ն պնդում է, որ ավիաաղետի պատճառը եղանակային պայմաններն են, քանի որ ինքնաթիռը տեխնիկապես սարքին է եղել:
Վթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք` անձնակազմի չորս անդամներն ու 29 ուղեւորները:
ՄԱԿ-ի տեղեկություններով` կենդանի է մնացել մեկ մարդ, որի ինքնությունը դեռ պարզված չէ: