|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայողներ Ռուսլան, Ռոման և Արկադի Հարությունյանները եղբայրներ են: 30-ամյա Ռուսլանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Ռոմանն ու Արկադին այս պահին գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, նրանց վիճակը ծանր է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց տղաների համագյուղացի` Սիսի գյուղապետ Արմեն Եղյանը:
«Տուն գալու ճանապարհին է դեպքը տեղի ունեցել: Տղաները պայմանագրային զինծառայող են արդեն մոտավորապես չորս տարի: Երկու եղբայրներին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց, իսկ Ռուսլանը մահացել է: Վատ պայմաններում ապրող մարդիկ են: Երեք եղբայր են, հայր ու մայր»,- ասաց նա:
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից տեղեկացանք, որ տղաների վիճակը ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: