|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կա Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացի:
«Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից 4-ն արդեն դուրս են գրվել, իսկ 1-ն ունի թեթև վնասվածքներ և դեռ գտնվում է հիվանդանոցում: Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ նոր մանրամասներ ստանալու նպատակով»,- հայտնում է ԱԳՆ-ն: