կարևոր
1177 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-02 16:27
Հասարակություն

Վթարված ավտոբուսում Բրյուսովի ուսանողներ են եղել

Վթարված ավտոբուսում Բրյուսովի ուսանողներ են եղել

Նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։

Հաղարծինի մոտակայքում վթարի ենթարկված ավտոբուսում եղել են Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ։

BusVoyage ընկերությունից NEWS.am–ին հայտնել են, որ նախնական տվյալով ճանապարհին հողաթումբը փլուզվել է, ինչի հետեւանքով ավտոբուսը կողաշրջվել է։

«Լուրջ վնասվածքներ չկան»,– հայտնեցին ընկերությունից։