կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-05-20 13:00
Հասարակություն

ՀԱՊԿ ԽՎ-ի աշնանային նիստը կանցկացվի Երևանում

ՀԱՊԿ ԽՎ-ի աշնանային նիստը կանցկացվի Երևանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը Երևանում: Այս առաջարկը մայիսի 20-ին պաշտպանել է Խորհրդաժողովի խորհուրդը. հայտնում է ТАСС-ը:

«Ցանկանում եմ առաջարկել… Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստն անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը»,- ասել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բիշքեկում Խորհրդի նիստում ելույթում:

Առաջարկությունը միաձայն աջակցություն է ստացել: Նիստի ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ, ենթադրաբար, խոսքը  հոկտեմբեր-նոյեմբերի մասին է: