|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը, նախատեսված է նոյեմբերի 23-ին Երեւանում, հայտնել են կազմակերպությունից։
«Կայացել է Բելառուսի նախագահի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության շրջանակում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի արդյունքները։
Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երեւանում նախատեսվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք առանձին հանձնարարականների կատարման մասին»,- Telegram ալիքում տեղեկացրել է կազմակերպությունը։