Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կողմերը պայմանավորվել են հերթական նիստն անցկացնել մայիսի 20-ին Երևանում։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը։
«Միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են հարցեր, որոնց վերաբերյալ պետք է հստակեցնել կողմերի տեսակետները, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել և նոր փաստաթղթեր պատրաստել։ Մասնավորապես՝ մենք պայմանավորվել ենք հաջորդ նիստի ընթացքում՝ Երևանում, վերադառնալ նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգի մասին հարցին։ Երևանում կքննարկվի նաև երկաթուղային փոխադրումների հարցը։ ԵՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են, որ նման հանդիպումներ ավելի հաճախ կկազմակերպեն»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։