|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերին, կրկին Երևանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Առաջարկվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին, Երևանում: Այն կնախորդի հավաքական անվտանգության կազմակերպության անվտանգության խորհրդի նիստին»,-նշեց նախարար Օհանյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կայացել է Երևանում 2016թ. օգոստոսի 16-ին: Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: