Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստը և ՀԱՊԿ-ի ԽՎ-ի 15-րդ լիագումար նիստը դեկտեմբերի 5-ին կկայանա Միությունների տան Սյունազարդ դահլիճում, հաղորդել են ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ըստ հաղորդագրության՝ խորհրդարական վեհաժողովը կքննարկի միջազգային ահաբեկչության ներթափանցման ուղիների արգելափակման շուրջ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ազգային օրենսդրության կատալագործման, ՀԱՊԿ-ի անդամ պետություններում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության բնագավառում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մոդելային հանձնարարականների նախագծերը և մոդելային օրենսդրական ակտերի մի շարք այլ նախագծեր:
ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստի նախօրյակին՝ դեկտեմբերի 4-ին, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում Է անցկացրել Մոսկվա ժամանած ԽՎ պատվիրակությունների ղեկավար-գործընկերների հետ. նրանք քննարկել են առաջիկա նիստի օրակարգը, հաղորդել են Դումայի մամուլի ծառայությունում: Վոլոդինի հետ հանդիպումից առաջ ՀԱՊԿ ԽՎ-ի մասնակիցները շրջել են «Զարյադիե» զբոսայգու թանգարանային-ցուցահանդեսային համալիրում: