Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր 46 հարց, որոնք վերաբերում էին մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի ընթացքին, ծրագրերի իրականացման մեխանիզմների, թվայնացմանը, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացմանը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և մի շարք երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի բանակցությունների ընթացքին: Քննարկվել են նաև վարորդական իրավունքներին և էլեկտրոնային ստորագրություններին, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:
ԵԱՏՀ խորհրդի նիստի օրակարգում էր ընդգրկված նաև 2019 թվականին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների քննարկումը:
Նիստի ընթացքում որոշվել է ԵԱՏՀ հաջորդ նիստն անցկացնել ապրիլի 29-ին Երևանում։