|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ կուսակցության նախաձեռնած բազմամարդ հանրահավաքը` նվիրված 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: Հանրահավաքին է ներկայացել նաև ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որին քաղաքացիները դիմավորեցին ծափահարություններով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ընթերցեց 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի անունները, ներողություն խնդրեց նրանց հարազատներից, որ հանցագործությունը մինչեւ հիմա բացահայտված չէ, այնուհետեւ 1 րոպե լռությամբ հարգեցին սպանվածների հիշատակը:
Ելույթ ունեցան զոհվածների հարազատներից ոմանք, ինչպես նաև Արցախյան ազատամարտի վետերաններ: Ազատամարտի վետերան Խաչիկ Ավետիսյանը կոչ արեց համազգային մոբիլիզացման` համազգային հեղափոխություն իրականացնելու նպատակով:
«Ոչ մի րոպե հապաղել չի կարելի, պետք է ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն»,- ասաց նա:
Արամ Մանուկյանը նշեց, որ իշխանությունները, հին սովորության համաձայն, փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան մասնակցել հանրահավաքին:
«Բայց մեկ է` այս հոսանքի դեմն առնել չի լինի, որքան էլ արգելափակեք, ազատ մարդը գալու է Ազատության հրապարակ»,- ասաց նա: