Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-11-11 12:16
Քաղաքական

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկվա ավտովթարի զոհերի հիշատակը

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկվա ավտովթարի զոհերի հիշատակը

Այսօր ԱԺ նիստի սկզբում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հիշատակը:

 

«Երեկ սարսափելի ավտովթար է եղել, որի ժամանակ զոհվել են 7 ուղևորներ, 7-ն էլ վիրավոր են: Կոչ եմ անում կառավարությանը և կապի ու տրանսպորտի նախարարությանը, որ, ի վերջո, ուշադրություն դարձնեն այդ չարաբաստիկ խաչմերուկին, որին Շիրակի մարզի բնակիչները անվանում են Հոռոմի խաչմերուկ: Բնակիչները պնդում են, որ այդտեղ պարբերաբար տեղի են ունենում ավտովթարներ, որովհետև այդ խաչմերուկը կարգավորված չէ»,- ասաց պատգամավորը:

 

Աժ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Խորապես ցավում ու ցավակցում ենք»:

 

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: