Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկացած կալանավորման ժամանակ, որը տեղի է ունենում ապագայի կանխատեսումների վրա, հաշվի են առնվում միայն հանցագործության հնարավոր ծանրությունը և անձին բնութագրող հատկանիշները, ստացվում է՝ անձին կալանավորում ենք որպես պատիժ. դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
«Չունենք մի դեպք, որ անձը խոչընդոտած լինի: Պարոն Ալումյանը նշեց, որ վերադարձել էր, չի խոչընդոտել: Մի դեպք էլ եմ ուզում ներկայացնել. Վերաքննիչ դատարանը, երբ որոշեց պարոն Քոչարյանին կալանավորել, նա է գնացել կալանավայր»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ հիմք չկա կալանավորման համար, և ներկայացրեց բոլոր այն դեպքերը, երբ Քոչարյանն ուներ բացարձակ ազատություն և երկիրը լքելու որևէ սահմանափակում չուներ, բայց նա բուժման նպատակով երկիրը լքելու համար դիմել էր, քանի որ հարգում է պետական մարմնին։
Այստեղ Ռոբերտ Քոչարյանը հավելեց. «Մեկ ժամից ավելի սպասել եմ, թե երբ է քննիչը թուղթը բերելու, որ ինձ տանեն: Հարգելի' դատավոր, ստիպված ենք ասել, քանի որ կան մարդիկ, որ մի բանը 15 անգամ պիտի ասես, որ մտնի, մեկ է՝ չի մտնում»: