Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով այն հարցին` իսկապե՞ս ժողովուրդն իշխանափոխություն է ուզում, և արդյո՞ք ՀՅԴ-ն պատրաստ է միանալ այդ պահանջին, ասաց. «Ես միշտ ասել եմ, որ երբեք ժողովրդի անունից խոսելու պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա: Ես երբեք չեմ ասի` ժողովուրդը սա է պահանջում, նա է պահանջում: Հակառակը` բոլոր նրանք, ովքեր ասում են, թե` հանրահավաք կանենք, ժողովուրդը կորոշի, թե ինչ պետք է անենք, դա պարզ մանիպուլյացիա է, դա պատասխանատու քաղաքական ուժի անելիք չէ` ժողովուրդը կորոշի, ես կանեմ: Մենք շատ ենք սիրում ժողովրդի անունից խոսել, բայց դա այդպես չէ: Ասել եմ բազմիցս, որ միշտ մեծամասնության կարծիքը ձևավորում է փոքրամասնությունը` երկրի քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային էլիտան, այնպես որ` համաձայն չեմ, որ թաքնվում են ժողովրդի անվան տակ»:
Նրա խոսքով` ժողովուրդը կարող է տարբեր բաներ ուզել, բոլորը չեն կարողմեկ բան ուզել, որովհետև ժողովուրդը կազմված է խմբերից, որոնց առաջնորդում են, ասում են, թե որն է ճիշտը: Աղվան Վարդանյանը նշեց, որ վստահ չէ, թե հանրահավաքները ձգելը` ժամանակի ու տարածության մեջ, օգտակար է, որովհետև երբ տարբեր վայրերում ասվում է նույն բանը, խոսքը մաշվում է, և ավելին չես կարող ասել` տարբեր պատճառներով:
«Աբովյանում անում ենք հանրահավաք, ու Կապանի ակտիվ զանգվածը հետևում է հանրահավաքին: Այնպես չէ, որ 19-րդ դարն է, և պետք է գնալ Կապան ու նույն հանրահավաքն անել: Եթե մենք մասնակցեինք այդ հանրահավաքներին, պիտի առաջարկեինք հանրահավաք անել երկու-երեք տեղում, այլապես խոսքը մաշվում է: Ես միայն ուրախ կլինեմ, եթե մեր գործընկերները հաջողեն և մարդաշատ հանրահավաք անեն»,- ասաց Աղվան Վարդանյանը: