կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-16 17:50
Քաղաքական

«Օղորմած տատս մի լավ խոսք ուներ` սատանեն էն ժամանակ է ուրախանում, երբ փորձած բանը մեկ անգամ էլ են փորձում»

«Օղորմած տատս մի լավ խոսք ուներ` սատանեն էն ժամանակ է ուրախանում, երբ փորձած բանը մեկ անգամ էլ են փորձում»

Այսօր` «Ժառանգություն» կուսակցության կողմից կազմակերպված «Սահմանադրական փոփոխություններ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթը սկսեց Հրայր Թովմասյանի տատիկից:


«Պարո'ն Թովմասյան, առողջություն Ձեր տատիկին, ինչպես և իմ տատիկին, ով ևս 90 տարեկան է, և նա ևս սահմանադրական փոփոխությունների մասին հարցին չի պատասխանի, բայց կարող է հարցնել, թե ե՞րբ են էս իշխանությունները երկրից գնալու, և ե՞րբ է էս երկրում վերջապես մի բան փոխվելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:


Նշենք, որ մինչ այդ ելույթ էր ունեցել արդարադատության նախկին նախարար, այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով, անդրադառնալով այն փաստարկներին, թե սահմանադրկան փոփոխությունների հարցը պետք է որոշի հասարակությունը, ասել էր. «Իմ 90 տարեկան տատիկը չի պատասխանելու` սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա՞,  թե՞ չկա»:

 

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ, կողմ լինելով խորհրդարանական կառավարման համակարգին դեռեւս 90-ական թվականներից, այս պահին ինքը դեմ է այդ փոփոխություններին, որովհետև այս իշխանությունների հանդեպ վստահություն չունի:

 

«Օղորմած տատս մի լավ խոսք ուներ` սատանեն էն ժամանակ է ուրախանում, երբ փորձած բանը մեկ անգամ էլ են փորձում: Այս իշխանությունները, հազար ներողություն, «գցելու» բազմավաստակ վարպետ են, դրա լավագույն ապացույցը Ասոցացման պայմանագիրն է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` մեջբերելով բազմաթիվ օրինակներ, երբ իշխանությունները մի բան են խոստացել, բայց այլ բան արել:


Ապա անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի տեսակետներին` Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Պարո'ն Մինասյան, մենք վախենում ենք, որ այդ հրաշալի գաղափարը` պառլամենտական կառավարման համակարգը, այս իշխանությունները ևս կփչացնեն: Երբ կաթը կթում ես, ու երբ մի ճանճ  է ընկնում կաթի մեջ, ստիպված ես լինում թափել այդ կաթը, սա է խնդիրը»: