Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ սենատոր Ալեքսեյ Պոշկովը հիշեցրել է Իրաքում պատերազմը` մեկնաբանելով ԱՄՆ-ի` Մերձավոր Արևելք 120 000 զինծառայող ուղարկելու մտադրությունը. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ այդ մասին հայտնել է New York Times-ը` իր աղբյուրներին հղումով:
«2003-ին ԱՄՆ փոխնախագահ Չեյնին հայտարարեց, որ Իրաքը գրավելու ժամանակն է, սակայն այնպես գրավեցին, որ հետո չգիտեին` ինչպես թողնել: Այժմ Չեյնիի դերը կատարում է Բոլթոնը, որը կոչ է անում հարվածել Իրանին: Պենտագոնը պատրաստ է Միջին Արևելք 120 000 զինծառայող ուղարկել, ինչպես ժամանակին` Իրաք: Նախապատրաստվում է պատերազմ»,- գրել է նա իր թվիթերյան էջում: