|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ըստ որի, սահմանափակվում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու հնարավորությունները։ Ստորին պալատի ներկայացուցիչները մտահոգված են, որ Իրանի հեղինակավոր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կարող է բերել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեմոկրատական մեծամասնություն ունեցող պալատը 224 կողմ ձայնով ընդունել է այդ բանաձևը, իսկ Թրամփը մեղադրվել է անխոհեմ քաղաքականություն վարելու մեջ։ Բանաձևը դեռ պետք է ուղարկվի Սենատ, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակիցները։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր, որ Սոլեյմանիի սպանությունը վտանգ է հենց ամերիկացիների անվտանգության ուղղությամբ և մեղադրել Թրամփին, որ պաշտպանական ոլորտին վերաբերող նման կարևոր որոշում կայացնելուց առաջ չի եղել խորհրդակցություն Կոնգրեսի հետ։