|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ՝ հուլիսի 12-ին, որոշում է ընդունել, որն արգելում է նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի թույլտվության. տեղեկացնում է BBC-ն:
Որոշման ընդունմանը կողմ է քվեարկել 251 կոնգրեսական, դեմ՝ 170: Այն ներառված է 2020 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծում, որը պետք է հավանության արժանանա երկու պալատների (Ներկայացուցիչներ եւ Սենատ) կողմից, ապա ուղարկվի նախագահ Թրամփի հաստատմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատը մերժել էր այս որոշումը, որը ներկայացվել էր դեմոկրատ սենատորների կողմից: Իսկ նախագահ Թրամփն էլ, իր հերթին, կարող է վետո կիրառել ընդունված օրինագծի դեմ: