կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-10 16:40
Աշխարհ

Ո՛չ Իրանի հետ պատերազմին. Պատկերացրե՛ք՝ պատերազմ թվիթի պատճառով. ԱՄՆ-ու բողոքի ցույցեր են տեղի ունենում Թրամփի քաղաքականության դեմ

Ո՛չ Իրանի հետ պատերազմին. Պատկերացրե՛ք՝ պատերազմ թվիթի պատճառով. ԱՄՆ-ու բողոքի ցույցեր են տեղի ունենում Թրամփի քաղաքականության դեմ

ԱՄՆ-ի 370 բնակավայրում տեղի է ունենում բողոքի ցույց ընդդեմ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության, երբ երկու երկրների իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո հայտնվել էին ռազմական առճակատման եզրին։

«Պատկերացրեք՝ գնում ենք պատերզմի թվիթի պատճառով», «Ո՛չ Իրանի հետ պատերազմին» կարգախոսներով ցույցեր տեղի են ունեցել մասնավորապես Վաշինգտոնում, Նևադայում, Նյու Յորքում, Չիկագոյում, Ատլանտայում և Լոս Անջելեսում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Daily Mail-ը։

«Մենք քաղել ենք մեր դասը Իրաքից, Աֆղանստանից, Յեմենից և այս անվերջ պատերազմներից։ Մենք ստերով չենք ներքաշվի նոր պատերազմի մեջ։ Մենք չենք թողնի, որ ամերիկաբնակ իրանցի և մուսուլման հարևանները թիրախավորվեն։ Մենք չենք մասնատվի», - ասվում է ցույցերը նախաձեռնող MoveOn.org հասարակական խմբի տարածած հայտարարության մեջ։