|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լոնդոնյան «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Եվրոպայի լիգայի եզրափակիչին մասնակցելու համար Բաքու այցի հնարավորությունը. հայտնում է Русарминфо-ն:
«Դա քաղաքական հարց է, ես չգիտեմ`ինչ հանգուցալուծում կստանա: Մենք ցանկանում ենք Բաքու մեկնել Մխիթարյանի հետ: Այսօր նա շատ լավ է աշխատել, և մենք պատրաստ ենք անել ամեն բան, որպեսզի նա խաղա Բաքվում»,- ասել է Էմերին` հավելելով, որ տեղեկացված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին: