|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոր ափսոսանք են հայտնում շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը. հայտնում է АПА-ն:
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է վերջին օրերին առաջնագծում լարվածությունը: «Մենք շատ ենք ցավում տարածաշրջան համանախագահների այցի նախօրեին հրադադարի ռեժիմի լուրջ խախտման դեպքերի առնչությամբ: Մենք պետք է անենք մեր ուժերից կախված հնարավոր ամեն բան, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն: Մեզնից կախված ամեն բան կանենք լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է դիվանագետը: