|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի գավաթի եզրափակչից հետո կտեղափոխվի Պրեմիեր լիգա: Այս մասին հայտնում է «Sportfakt» պարբերականը, հղում անելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներին:
Աղբյուրի համաձայն հայ ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Արսենալ»-ում: Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան արդեն սկսել է բանակցությունները լոնդոնյան թիմի հետ:
«Sportfakt»-ի փոխանցամամբ 27-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաեւ «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Չելսի»-ն, ինչպես նաեւ Թուրինի «Յուվենտուս»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 51 հանդիպում եւ դարձել է 23 գոլի հեղինակ: