կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-17 01:06
Սպորտ

Մխիթարյանը "Ռոմա"-ի դեմ չի խաղա

Մխիթարյանը "Ռոմա"-ի դեմ չի խաղա

Այսօր կկայանա երկար սպասված Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի «Ռոմա»-«Շախտյոր» մրցավեճը։ Ուկրաինական լրատվամիջոցները ներկայացրել են թիմերի հիմնական կազմերը: Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանի անունը բացակայում է հիմնական կազմից, հնարավոր է` Մխիթարյանը լինի փոխարինողների թվում։

 

«Ռոմա». Դոնի, Կասետի, Մեկսես, Բուրդիսո, Ռիսե, Սիմպլիսիո, Դե Ռոսի, Պերոտա, Մենեզ, Տոտտի, Վուչինիչ։

«Շախտյոր». Պյատով, Սռնա, Չիգրինսկի, Ռակիցկի, Ռաց, Հյուբշման, Գայ, Վիլիան, Ժադսոն, Կոստա, Ադրիանո։


Հավելենք, որ «Ռոմա»-ի կազմում վնասվածքներ ունեն դարպասապահ Ժուլիո Սերժիուն և կիսապաշտպան Դավիթ Պիզարոն։ «Ռոմա»-ի կազմում մեկական դեղին քարտ ունեն Մենեզը և Կասետին, իսկ «Շախտյորում»՝ Գայը և Ռացը։