|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ապրիլի 30-ին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության պատվիրակությունը կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորությամբ հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական մասշտաբով տարածվող աշխատանքների շուրջ և քննարկվել են Արցախում նոր սերնդի հայեցի դաստիարակության հեռանկարը:
Պատվիրակությունն անդրադարձել է առաջիկայում համատեղ մշակվող և իրականացվող ծրագրերին:
Նույն օրը Ստեփանակերտի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՄԸՄ պատվիրակությունը կենտրոնական վարչության ներկայացուցիչները հանդիպել են մի խումբ երիտասարդների հետ: ՀՄԸՄ ատենապետ Գառնիկ Մկրտչյանը նշել է, որ հանդիպման նպատակն է Արցախում ՀՄԸՄ մասնաճյուղ ստեղծելը:
«ՀՄԸՄ նպատակն է ոչ ֆորմալ կրթության հիմքում ձևավորել ազգային նկարագրի տեր, գիտակից քաղաքացու անձնային հատկանիշներ» , – ասել է Գառնիկ Մկրտչյանը:
Ըստ նրա՝ ՀՄԸՄ կամավորական շարժում է, որի նպատակն է ազգային գաղափարախոսության արժեհամակարգի տարածումը:
ՀՄԸՄ իր մասնաճյուղեր ունի ամբողջ աշխարհում: