Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Մանթաշյանց» գործարարների միությունը շարունակում է ընդլայնել գործունեության աշխարհագրությունը` իր մեծ ընտանիք ընդունելով տարբեր երկրներում գտնվող հայ գործարարներին։ Տեղի ունեցավ երկար սպասված նոր՝ 11-րդ մասնաճյուղի բացումը Ջավախքում։ Այն մեծ իրադարձություն էր բոլորի համար։ Միջոցառմանը ներկա էին «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը, Ջավախքի մասնաճյուղի համահիմնադիրները և բազում գործարարներ` Հայաստանից ու Ջավախքից։
««Մանթաշյանց» ակումբը մեծ հնարավորություն է աշխարհի հայ գործարարների համար ձեռքի մեկ հպումով նոր կապեր հաստատելու, սեփական բիզնեսը ընդլայնելու, ավելի լայն աշխարհագրություն ծավալելու համար» – ջավախքյան մասնաճյուղի բացման միջոցառման ընթացքում ասել է ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը։
Ակումբումբի որդեգրած սկզբունքներն օգնում են մանթաշյանականերին ավելի արդյունավետ, համակարգված և արդար աշխատել միմյանց հետ։ Ակումբի ներսում խրախուսվում է ազնվությունը, դիմացինին օգտակար լինելու պատրաստականությունը։
Ջավախքում մասնաճյուղի բացումը կօգնի տեղի հայ գործարարներին էլ ավելի զարգացնել իրենց բիզնեսն ու անհրաժեշտության դեպքում ծավալել աշխարհի տարբեր երկրներում։