|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԼՂՀ-ի Գանձասարի վանական համալիրում կբացվի Մատենադարանի մասնաճյուղը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը նշեց, որ Մատենադարանում Արցախում ստեղծված բազմաթիվ ձեռագրեր են պահպանվում:
«Այժմ նրանց կրկնօրինակներն են պատրաստում, սակայն բացի կրկնօրինակներից` լինելու են նաև բնօրինակներ: Հույս ունենք, որ Մատերանդարանի արցախյան մասնաճյուղը կսկսի գործել 2015-ի գարնանից: Այժմ այդ ձեռագրերը պահպանելու համար համապատասխան պայմաններ ենք ստեղծում»,-ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ իրենք հրավիրել են անվանի ճարտարապետ Արթուր Մեսչյանին, ով տարածքն ուսումնասիրելուց հետո ասել է, որ տեղանքը լիովին համապատասխանում է շինությունը և հենց նրա խորհրդով էլ այժմ համապատասխան պայմաններ են ստեղծում: