կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-30 16:34
Տնտեսական

«Յունիբանկ»-ի «Թամանյան» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե

«Յունիբանկ»-ի «Թամանյան» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե

Այսօր կայացավ «Յունիբանկ»-ի «Թամանյան» մասնաճյուղի նոր տարածքի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը տեղափոխվել է նախկին տարածքում հիմնովին վերանորոգում և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ:

 

Մասնաճյուղի նոր հասցեն է` ք.Երևան, Այգեստան 3, շ. 8/12, N5: Նոր տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից: Այսուհետ «Թամանյան» մասնաճյուղը հաճախորդներին կընդունի ավելի ընդարձակ և հարմարավետ սպասարկման սրահում, որն առանձնանում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ:

 

Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են երկու բանկոմատներ և երեք վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա: Տերմինալների միջոցով հաճախորդները կարող են կատարել բանկային հաշվի համալրում և վարկի մարում` ինքնուրույն: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պետք է ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:

 

«Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Հաճախորդների թվաքանակի ավելացումն ու բիզնեսի ծավալների աճը ենթադրում են նոր մասնաճյուղերի բացում ու սպասարկման գործընթացի շարունակական բարելավում: Այնպես որ, «Թամանյան» մասնաճյուղի նախկին տարածքում, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, «Յունիբանկը» կբացի նոր մասնաճյուղ», - նշեց «Յունիբանկ»-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

 

«Թամանյան» մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM և IntelExpress դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում: «Սպասարկման արագությունն ու հարմարավետությունը մեր հաճախորդների պահանջն է և մենք պատրաստակամ ենք այն բավարարելու:

 

«Թամանյան» մասնաճյուղը ևս աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Այսինքն` ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպման, դրամական փոխանցման իրականացմամն կամ այլ գործարք կատարելու համար պետք է դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա», - հավելեց Վարչության նախագահի տեղակալ, օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: