կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 13:44
Տնտեսական

«Յունիբանկ»-ի Privé մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը

«Յունիբանկ»-ի Privé մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը

Անհատական բանկային սպասարկման ուղղության զարգացման նպատակով Յունիբանկը բացեց նոր մասնաճյուղ` Privé: Համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին բանկը կընդունի հարմարավետ, ընդարձակ և ժամանակակից չափանիշներով գործող նորաբաց գրասենյակում: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Կիևյան 8, թիվ 63:

 

Unibank Privé-ի հաճախորդ կարելի է դառնալ` ձևակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ ապահովելով հաշվի չնվազող մնացորդ: Այս ծրագրի շրջանակում բանկի կողմից առաջարկվող ավանդն առանձնանում է բարձր եկամտաբերությամբ` մինչև 17.5% տարեկան տոկոսադրույք:

 

Ավանդի պայմանները բավականին ճկուն են և հաճախորդին հնարավորություն են տալիս ստանալու ոչ միայն բարձր եկամուտ, այլ նաև` արդյունավետ կառավարել խնայողությունները: Ավանդատուն կարող է համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ինչպես նաև ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը:

 

Եթե տոկոսագումարի տրամադրումը կատարվում է ժամկետի ավարտին, ապա ավանդատուին բանկն առաջարկում է հաճելի բոնուս` տոկոսադրույքի բարձրացում 0.5%-ի չափով: Unibank Privé-ի hաճախորդներին բանկն առաջարկում է նաև պրեմիում կարգի VISA Gold և Infinite բազմարժութային քարտեր, որոնք ընձեռում են շուրջօրյա անհատական սպասարկման հնարավորություն, բժշկական և իրավաբանական աջակցություն, ավիատոմսերի, հյուրանոցի ամրագրում, ապահովագրություն և կոնսյերժ ծառայություններ: Որպես արտոնյալ առաջարկություն` տրամադրվում է 10% զեղչ կոմիսիոն ծառայությունների համար` տարեկան 500 000 ՀՀ դրամ գումարի դեպքում:

 

Բանկային ծառայությունների համալիր փաթեթից բացի, Unibank Privé-ի հաճախորդները ստանում են նաև լրացուցիչ հնարավորություններ: Priority Pass քարտը մուտքի իրավունք է տալիս 120 երկրների օդանավակայանների 700 VIP-գոտիներ, հնարավորություն ընձեռելով հաճախորդին հարմարավետ սպասելու իր թռիչքին: Որակյալ և շահավետ ռոումինգի համար անվճար տրամադրվում է նաև SIM-քարտ:

 

Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Unibank Privé-ի հաճախորդը կարող է դիմել և հանդիպում նշանակել անհատական մենեջերի հետ իրեն հարմար ցանկացած ժամանակ: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում է: «Այսօր որակյալ զարգացման հիմքը հաճախորդամետ քաղաքականությունն է: Հաշվի առնելով մեր հաճախորդների ցանկությունը ընդլայնելու ֆինանսական ծառայությունների տեսականին և ապահովելու անհատական սպասարկում, կարծում ենք այս ուղղությունը զարգացման լավ հեռանկարներ ունի նաև Հայաստանում: Unibank Privé-ի հաճախորդներին անհրաժեշտ է իրենց միջոցների գրագետ, մասնագիտական կառավարում, և մենք պատրաստ ենք առաջարկել անհատական լուծումներ` ֆինանսական հարցերը նրանց համար դարձնելով առավել պարզ և արագ լուծվող: Privé-ի հաճախորդներին Յունիբանկն առաջարկում է կապիտալի կառավարում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

 

Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը և սպասարկման որակի բարձրացմանը: Բանկը յուրաքանչյուր տարի ավելացնում է մասնաճյուղերի քանակը և աշխատանքներ տանում սպասարկման տարածքների բարելավման ուղղությամբ` բանկային ծառայությունները բնակչության համար առավել հասանելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ Յունիբանկի հաճախորդների թիվը գերազանցում է 280 հազարը: