Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ինչ լինում է` ռուսաց լեզվի հետ կապված, միշտ բացասական հրապարակումներ են լինում: Այդ ինչո՞ւ ոչ ոք չանդրադարձավ այն փաստին, որ Հայաստանում Ամերիկյան համալսարանը նաև բակալավրիատ բացեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղի բացմանը:
Նախարարը նշեց, որ եթե ստացվի այստեղ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճուղը բացել, այդպիսով հնարավոր կլինի խթանել մրցակցությունը:
«Այո, մենք շահագրգիռ ենք, որ բուհի մասնաճյուղն ունենանք Հայաստանում, քանի որ այն բրենդային բուհ է: Արդեն 5 տարի է` բանակցություններ ենք վարում և այժմ եկել` պայմանագրային հանգրվանին ենք հասել: Մեր կառավարությունը հավանության է արժանացրել մեր ցանկությունը, և այժմ սպասում ենք իրենց որոշմանը»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ բուհի մասնաճյուղն ունեցող երկրներն իրենք են հոգում ֆինանսական բոլոր հարցերը, և քանի որ Հայաստանը պետբյուջեի հաշվին չի կարող ամբողջությամբ լուծել առաջ եկող ֆինանսական հարցերը, ԿԳՆ-ն նաև մասնավոր հատվածին կներգրավի այս գործում: