Փոխարժեքներ
08 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.11 |
EUR | ⚊ | € 450.45 |
RUB | ⚊ | ₽ 4.8838 |
GBP | ⚊ | £ 522.39 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Ռուսական Moscow Times-ը «ՆԱՏՕ-ում մեր մարդը. Պուտինն Էրդողանի հարցում շատ բախտավոր է» վերնագրով հոդված է հրապարակել և նշել` Ռուսաստանը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարցում մեծ հաղթանակի շեմին է: Հոդվածում նշվում է, որ Մոսկվան «առանց որևէ փամփուշտ արձակելու, առանց որևէ տանկ կիրառելու, միայն մեկ համացանցային տրոլլի միջոցով, կարող է մի երկրին դուրս բերել ռազմական ցանցից և վերջ տալ ՆԱՏՕ-ի միությանը»: Այս մասին տեղեկացնում է diken.com.tr կայքը:
«Այս ջանքերի արդյունքում Ռուսաստանը ոչ մի պատժամիջոցի չի առերեսվել, բացի այդ` 2.5 մլն դոլար է շահել (Ս-400 ՀՕՊ համակարգերի վաճառքի արդյունքում): ԱՄՆ-ն ի սկզբանե փորձում էր խանգարել` ասելով, որ դրանք չեն համապատասխանում ՆԱՏՕ-ին: Հետո պարզվեց, որ ՆԱՏՕ-ի հրթիռները կարող են գոյակցել Ս-400-ների հետ: Հետո էլ պարզվեց, որ Ս-400-ները ՆԱՏՕ-ի համատեղ օդային սահմաններում չեն կարող օգտագործվել: Դա էլ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում աստիճանաբար և անկասելի աղետի է հանգեցնում»,- գրված է հոդվածում: