Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամ, երկրի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն գրառում է կատարել պոլսահայ, մտավորական, գրող, լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի նենգ սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ:
«Հրանտ Դինքն այն մարդն էր, ում խոսքում և սրտում կար խաղաղություն, հետաքննություն սիրող լրագրող էր: Մեր պատմության և երկրի տեսանկյունից մեզնից ցավալի կերպով հեռացավ: Այդ ցավը զգում ենք ամեն անգամ, երբ լսում ենք: Նրան հարգանքով եմ հիշում, հոգուն խաղաղություն», - ըստ Yerkir.am-ի՝ գրում է Իմամօղլուն:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը նենգաբար սպանվել էր 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան դիմաց` 16-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից: Թեև Սամասթը և սպանության հետ կապ ունեցող մի քանի անձ ձերբակալված են, այնուամենայնիվ գործն ամբողջապես դեռևս բացահայտված չէ: