Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքը կապ չունի երեկվա` Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի հետ, և «եթե հուր ու կրակ կար, ապա միայն իրենց սրտերում ու հոգիներում»:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե գուցե այդ հուրը տանեն այն ընտանիքներ, որտեղ մրսում են ու ի վիճակի չեն ջեռուցել բնակարանները, նա պատասխանեց. «Կփորձենք նման ծրագիր իրականացնել»:
Ավագյանը հավաստիացրեց, որ այդ հրդեհը որևէ կապ չի ունեցել համերգի հետ, միջոցառումը սկսվել և ավարտվել է ֆիքսված ժամին, այն բազմամարդ է եղել, և իրականում եթե «պաժար» եղել է, ապա միայն այն մարդկանց մոտ, ովքեր տեսան, որ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը միայնակ կարող է նույնքան մարդ հավաքել, որքան մարդ չեն կարողանում հավաքել «աշխարհացունց միտինգների» կազմակերպիչները:
Լրագրողները խորհուրդ տվեցին նրան դիմել էքստրասենսներին ու գրբացներին, որ այլևս հրդեհները նրան չհետապնդեն, Կարեն Ավագյանն էլ խոստացավ մտածել այդ ուղղությամբ:
Լրագրողները հիշեցրեցին փուչիկների տխուր պատմությունը, նա էլ խորհուրդ տվեց. «Փուչիկների թեմայից կարող եք դուրս գալ, որովհետև մեծացել եք արդեն»:
Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց համերգ կազմակերպել ռազմական ողբերգության` կործանված ուղղաթիռի ֆոնին, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Դուք մտածում եք, որ չէ՞ր կարելի նշել, այն էլ` ռազմահայրենասիրական համերգով ու ոգով»:
Լրագրողներից մեկի հումորով հարցին` հաջորդիվ ի՞նչ եք պատրաստվում հրդեհել, նա պատասխանեց. «Ոչինչ էլ չենք պատրաստվում հրդեհել»: