|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև կուսակցության իր ամենահավատարիմների և տեղեկատվական բլոկի պատասխանատուների հետ։ Իշխանական մեր աղբյուրը փոխանցում է, որ մասնավորաբար Փաշինյանը խիստ հանձնարարական է տվել՝ Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված որևէ կոնկրետ մեկնաբանություն չանել՝ արտահերթ նիստից բացի, մնացյալ դեպքերում հնարավորինս թեմայից ուղղակի խուսափել։
Մեր ունեցած տեղեկության համաձայն, տեղեկատվական բլոկի պատասխանատուներին հանձնարարվել է հանրային լայն տիրույթներում արհեստական օրակարգերի միջոցով տարբեր թեմաներ շրջանառել։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ վերջին երկու օրերին իշխանություններն իրենց սպասարկող «ընդդիմադիր» հատվածի հետ 3-4 հանդիպում են ունեցել։
Ըստ հավաստի տեղեկությունների, առաջիկա օրերին տեղեկատվական դաշտում հակառուսական նոր ալիքի հերթական չափաբաժինն է բաց թողնվելու՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական ողջ ագրեսիան ռուս խաղաղապահների վրա բարդելու նպատակով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում