կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 13:10
Քաղաքական

Թուրքիան իմիտացիոն քայլերով փորձում է շեղել Հայաստանի ուշադրությունը Ցեղասպանության թեմայից

Թուրքիան իմիտացիոն քայլերով փորձում է շեղել Հայաստանի ուշադրությունը Ցեղասպանության թեմայից

Օրեր առաջ թուրքական «Թարաֆ» թերթը հոդված էր հրապարակել, որում ասված էր, թե նախագահի թեկնածու Էրդողանը մտադիր է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և նույնիսկ բացել Հայաստանի հետ սահմանը: Հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հերքեց այդ լուրը: Արդյո՞ք Էրդողանը ցանկանում է փոխել Թուրքիայի իմիջը` մամուլի միջոցով հրապարակ նետելով Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ հոդվածներ:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ Էրդողանը ցանկանում է փոխել Թուրքիայի իմիջը` տարբեր նախաձեռնողական քայլերի միջոցով փորձելով ցույց տալ, թե իբրև ինքն այնքան էլ վատը չէ: «Այն, որ Էրդողանը իմիջի խնդիր ունի, դա պարզ է, ահա` ինչու փորձում է ցույց տալ, թե քրդերի հարցն է ցանկանում լուծել, թե Հայաստանի հետ հարաբերություններն է ցանկանում կարգավորել»,- ասաց Կիրո Մանոյանը: Նա չբացառեց, որ ընթանում են Ադրբեջան-Թուրքիա բանակցություններ, և Թուրքիան Հայաստանի սահմանների հավանական բացման լուրը մեջտեղ է գցել, որպեսզի Ադրբեջանը միանգամից հակազդի դրան:

 

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով` Թուրքիան նման իմիտացիոն քայլերով փորձում է շեղել Հայաստանի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեմայից: «Մենք, ցավոք, չենք ներկայացնում Թուրքիային օրակարգ»,- ասաց նա: