կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-04-17 10:34
Հասարակություն

Վարչապետի քաղաքական պատասխանը՝ Արմեն Սարգսյանին. «Իրավունք»

Վարչապետի քաղաքական պատասխանը՝ Արմեն Սարգսյանին. «Իրավունք»

ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը ԱԺ-ում պատգա­մավորների ձայների 24 կողմ, 75 դեմ հարաբերակցությամբ չընտրվեց: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեց 101 պատգամավոր:

Գոռ Հովհաննիսյանը, որին համա­րում էին նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացուցիչը, չընտրվեց: Քաղաքա­կան կուլիսներում դա համարում են Նիկոլ Փաշինյանի պատասխանը Արմեն Սարգսյանին: 

Ըստ խոսակցություննե­րի՝ վոժդը շատ ցավոտ է ընդունել այն փաստը, որ իր կողմից աշխատանքից հեռացված Մարգարիտա Ազարյանն անցել է աշխատանքի որպես Արմեն Սարգսյանի օգնական: Դա ընկալվում է որպես ցու­ցադրական մարտահրավեր»,-գրում է թերթը:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: