|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր կառավարության նիստում, երբ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացնում էր «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշումը, որով նախատեսվում է հատուկ թույլտվություն ՀՀ տարածքում այն ծանրաքարշ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 40 տոննան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Բայց այստեղ լրացուցիչ տուրք եք սահմանել` 10 հազար դրամ, ինչի՞ համար»: Փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց. «Չեմ կարծում, որ դա կծանրաբեռնի»: Վարչապետը կտրուկ արձագանքեց. «Ձեր կարծիքն էդքան էլ կարևոր չէ»: