Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահի դրությամբ գործող օրենսդրությամբ, ցանկացած բողոքի կամ վարչական հայցի հիման վրա շինարարությունը կարող է ասենք 5 տարի կասեցվել, եւ եթե վերջում պարզվի, որ շինարարը ճիշտ էր, բողոքն անհիմն էր, ով է փոխհատուցում շինարարության սեփականատիրոջ վնասները. այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հարցրեց.
«Ասենք, մարդը 10 մլն դոլարի վարկ է վերցրել, սկսել է շինարարությունը, մեկ էլ կողքի տաղավարի սեփականատերը, որի տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ է, դատի է տալիս եւ դատավարությունը 5 տարի տեւում է: Այդ ընթացքում շինարարությունը կասեցվում է, վարկառուն վարկն է սպասարկում առանց եկամուտ ստանալու: Վերջում դատարանը որոշում է, որ տաղավարի սեփականատիրոջ հայցն անհիմն է: Այդ 10 մլն դոլար վարկ վերցնողի վնասը որեւէ մեկը փոխհատուցո՞ւմ է»։
Ի պատասխան՝ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը շփոթվեց ու ասաց. «Ոչ, հարգելի դատարան», ինչն առաջ բերեց բոլորի ծիծաղը:
Միևնույն ժամանակ նա հավելեց՝ ոչ ոք չի փոխհատուցում վնասները:
Հիշեցնենք, որ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց օրենքի նախագծին, ըստ որի՝ սահմանվում է՝ անկախ բողոքի առկայությունից շինարարությունը ավտոմատ չի կասեցվում, այլ կասեցվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.