Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում: Ըստ «Անադոլու» գործակալության՝ նա անուղղակիորեն անդրադարձել է ԵԽ նախագահ Մարտին Շուլցի՝ Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet թերթի դեմ գործողությունների և դրա աշխատակիցների ձերբակալության վերաբերյալ հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Շուլցն այդ մասին իր Twitter-յան էջում հայտարարություն է տարածել: Նշելով, որ Cumhuriyet-ը պատահական թերթ չէ, այն Թուրքիայի աշխարհիկ ամենահին թերթն է և հանրապետության կառույցներից մեկը, նա ասել է. «Թերթի խմբագիր Մուրադ Սաբունջուի և մյուս թղթակիցների ձերբակալությունը նշանակում է, որ Թուրքիայում խոսքի ազատության հարցում «կարմիր գիծ»-ը հերթական անգամ հատվել է»:
«Եվրախորհրդարանում ինչ-որ մեկը հայտարարում է՝ այս թերթի ձերբակալությունները մեր «կարմիր գիծ»-ն են… Եղբա'յր, մեզ չի հետաքրքրում քո «կարմիր գիծը-միծը»: Մեզ մոտ այն գծում է ժողովուրդը: Քո «կարմիր գիծ»-ն ի՞նչ արժեք ունի: Քո քաշած գծի վրա մենք մեկ գիծ էլ կտանենք: Վերջ տվեք նման բաներին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: