|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ ինքը պաշտոնից հեռացվելու է, պատասխանեց. «Մամուլում ամեն ինչ գրում են` պաշտոն են տալիս, վերցնում: Այդ ամենը սկսվեց փոխվարչապետից մինչև մարզպետեր: Առ այսօր ինձ հետ կապված նման հարց չկա: Երեկ մեր կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ կուսակցությունում չի քննարկվել պաշտոնների փոփոխության կամ ազատման խնդիր, և նախարարները, որոնք աշխատում են, շարունակելու են աշխատել: Եթե մենք ունենանք նոր կառավարություն, և նոր վարչապետը որոշի, որ ինձ հետ աշխատելու հետ կապված դժվարություններ ունի, դա քննարկման հարց կլինի, բայց այսօր Լոքյան Դավիթը որևէ խնդիր չունի»:
Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրվելու կապակցությամբ, Լոքյանը պատասխանեց, որ այդ իրավունքն ամբողջապես վերապահված է ՀՀԿ-ին,: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ինքը տեսնում է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, ասաց. «Այո, տեսնում եմ։ Այսօրվա Հայաստանի բազմաթիվ ֆակտորային պայմանները թելադրում են փորձառու մարդու ներկայություն այդ պաշտոնում»։