կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-16 16:15
Տարածաշրջան

Թուրքիան ակտիվորեն ոսկի է գնում Վենեսուելայից

Թուրքիան ակտիվորեն ոսկի է գնում Վենեսուելայից

Չնայած ԱՄՆ-ի կողմից պոտենցիալ գնորդների նկատմամբ ճնշումներին` Վենեսուելային հաջողվել է վաճառել 9 տոննա ոսկի` 400 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ. հաղորդում է Bloomberg լրատվական ծառայությունը` հղում անելով սեփական աղբյուրներին:

Ըստ գործակալության` թանկարժեք մետաղը կարող էին գնել միայն Թուրքիան և ԱՄԷ-ն: Ոսկու վաճառքը նշանակում է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը կարողացել է  շրջանցել ԱՄՆ ղեկավարության կողմից Վենեսուելայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Գործակալությունը նշում է, որ երկրի կենտրոնական բանկի ոսկու պաշարը ներկայումս 8.6 մլրդ ԱՄՆ դոլար է:

Նշենք, որ հունվարին Reuters  գործակալությունը հայտնել էր, որ Վենեսուելայի ԿԲ-ն պատրաստվում է ԱՄԷ-ին վաճառել 15 տոննա ոսկի: