Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ռուսական լրատվամիջոցներում քննարկվող թեմաներից մեկն այն տեղեկությունն էր, որ ռուսներն ակտիվորեն բնակարաններ են գնում Թուրքիայում։ Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի պաշտոնական տվյալների համաձայն՝ ռուսների կողմից թուրքական անշարժ գույքի գնումը տարվա ընթացքում աճել է 75%-ով։
«2,5 միլիոն ռուբլիով անշարժ գույք գնելը երազ չէ, այլ իրականություն։ Նման գների մասին կարող է միայն երազել Ռուսաստանի գրեթե ցանկացած տարածաշրջան։ Հատկապես՝ Մոսկվան՝ իր մեկ քառակուսի մետրի համար միջին հաշվով 294000 ռուբլիով։ Ստամբուլում քառակուսի մետրի արժեքը 5 անգամ ցածր է»,- գրում է «Абзац» թելեգրամյան ալիքը։
Հրապարակման հեղինակների կարծիքով՝ թուրքական լիրայի արժեզրկումը շահավետ է դարձրել տուն գնելը։ Անցած տարի պահանջարկն աճել է 75%-ով։ Թուրքիայի տարբեր շրջաններում ռուսները ձեռք են բերել 5,4 հազար բնակարան։
«Հիմնական ուղղություններն են Ստամբուլը և ափամերձ քաղաքները՝ Ալանիան, Բոդրումը, Անթալիան,- ալիքին ասել է թուրքական FOA Invest ընկերության գործադիր տնօրեն Ամինա Հասանովան։- Ռուսները հաճախ առանձնատներ են գնում որպես «տուն ծովի մոտ»: Ինչ վերաբերում է բնակարաններին, ապա նորակառույցներն ամենագրավիչն են համարվում»։
Ռուսների կողմից թուրքական գույք գնելու աճի հիմնավորումն այն է, որ, առաջին հերթին, ռուս հաճախորդները հետաքրքրված են անշարժ գույքով, որը նախ հարմար ներդրում է, որպեսզի բարձր եկամուտ բերի և կայուն եկամուտ: Եվ երկրորդ՝ ստանալ թուրքական անձնագիր՝ առնվազն 250.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան ունենալով. Թուրքիայում հեշտ է քաղաքացիություն ստանալ, եթե երկրում ներդրումներ ես անում։