կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-01 11:45
Սպորտ

Մեկ ոսկի ու մեկ արծաթ` Վենեսուելայից

Մեկ ոսկի ու մեկ արծաթ` Վենեսուելայից
Հունիսի 26-ից հուլիսի 1-ը Վենեսուելայի Մարակայբո քաղաքի «Բելիսարիո Ապոնտե» մարզադահլիճում անցկացվող Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից` «Ա. Աստախովի հուշամրցաշարում» Հայաստանը ներկայացնող երեք մարզիկից երկուսն արժանացան մեդալի. Դավիթ Գրիգորյանը պարտվեց միայն եզրափակիչում և 90 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը, իսկ Մավրիկ Նասիբյանը ուժեղագույնն էր 74 կգ քաշայինների մրցապայքարում և գերազանց ելույթների արդյունքում գրավեց առաջին տեղն ու ստացավ ոսկե մեդալ: