| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2021 թվականի առաջին կեսին Թուրքիայում վաճառվել է 552 812 բնակելի սեփականություն, ինչը 11,5%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից. գրում է TRT-ն՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալները:
Ըստ զեկույցի՝ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ամբողջ Թուրքիայում վաճառվել է 167 878 նորակառույց, մնացած օբյեկտները վաճառվել են երկրորդային շուկայում:
Վեց ամսվա ընթացքում Թուրքիայում օտարերկրացիներին վաճառվել է 20 488 տուն և բնակարան, ինչը գրեթե 44%-ով ավելի է, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում (14262 օբյեկտ):
Տարեսկզբից ի վեր Թուրքիայում ամենամեծ թվով անշարժ գույք գնել են Իրանի քաղաքացիները՝ 3 070, իրաքցիները՝ 3 019, ռուսները՝ 1759, աֆղանցիները՝ 1277 և Գերմանիայի քաղաքացիներ՝ 726:
Նաև շեշտվում է, որ ամռան առաջին ամսվա ընթացքում օտարերկրացիներին տների վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 185,3% -ով և կազմել 4,748 միավոր: