կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-23 04:52
Առանց Կատեգորիա

Իրանը ոսկի է գնում

Իրանը ոսկի է գնում

Իրանը մեկ տարվա ընթացքում դարձել է ոսկու խոշորագույն գնորդներից մեկն աշխարհում. տեղեկացնում են բրիտանացի մասնագետները, որոնց կարծիքով` իրանական իշխանությունների գործողությունները թելադրված են երկրի արժութային պաշարները ավելի «վստահելի» ոսկու փոխարինելու ցանկությամբ:

 

Ոսկու գնումների ցուցանիշով Իրանը համաշխարհային շուկայում զիջում է Չինաստանին, Հնդկաստանին եւ Ռուսաստանին:

 

Ինչպես տեղեկացնում է mignews.com կայքը, անցյալ տարի մի շարք պետությունների կենտրոնական բանկեր 22 տարի ընդմիջումից հետո սկսեցին ակտիվորեն ոսկի ձեռք բերել, ինչը մեծարեց ճնշումը շուկայի վրա եւ այդ թանկարժեք մետաղի գնի կտրուկ աճի պատճառ դարձավ: