կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 19:29
Սպորտ

Ծանրամարտ. Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտ. Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող  Հակոբ Մկրտչյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում  ցույց տվեց 371 կգ եւ 1 կգ-ով  գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։ 

Հայ ծանրորդը հրում  վարժությունում բարձրացրեց 207 կգ՝ ապահովելով նաեւ փոքր ոսկե մեդալ։

Հայասատնի մեկ այլ ներկայացուցիչ՝ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը: