|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այսօր աղջիկների 58 կգ քաշային կարգում իրեն գերազանց դրսևորեց և մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց Իզաբելա Յայլյանը: Հայ ծանրորդուհին երկամարտում ընդամենը մեկ կիլոգրամով գերազանցեց ուկրաինուհի Վերոնիկա Իվասյուկին: Իզաբելան պոկումում մեկ կիլոգրամ զիջել էր հիմնական մրցակցին, սակայն հրումում գլխավերևում պահելով 106 կիլոգրամը՝ երկամարտի 194 կգ-ով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ուկրաինուհին նրան զիջեց մեկ կիլոգրամ: Երկամարտի 186 կգ արդյունքով բրոնզե մեդալի արժանացավ ռուսաստանցի Իրինա Բայմուլկինան: Տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: